Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
Դանիան, Հունաստանը, Պակիստանը, Պանաման և Սոմալին ընտրվել են Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհրդի անդամ՝ 2 տարի ժամկետով 2025–ի հունվարի 1-ից, հայտնում է Reuters–ը:
Գլխավոր ասամբլեան անդամներին ընտրել է հունիսի 6–ին:
Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի միակ մարմինն է, որը կարող է ընդունել պարտադիր որոշումներ, ինչպիսիք են, օրինակ, պատժամիջոցների կիրառումը և ուժի կիրառման թույլտվությունը: Այն ունի վետոյի իրավունք ունեցող հինգ մշտական անդամ՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ–ն:
Մնացած 10 անդամներն ընտրվում են, ամեն տարի հինգ նոր անդամներ են միանում: Դանիան, Հունաստանը, Պակիստանը, Պանաման և Սոմալին կփոխարինեն Էկվադորին, Ճապոնիային, Մալթային, Շվեյցարիային և Մոզամբիկին: