Առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության «խաղաղության պայմանագիրը» չի կնքվի. Ալիև
Անհնար է խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի և Երևանի միջև, եթե Հայաստանի Սահմանադրությունը մնա անփոփոխ։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահներին հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, երբ Ադրբեջանը դնում է այդ հարցը, դա չի նշանակում, որ Բաքուն միջամտում է Հայաստանի ներքին գործերին.
«Բացարձակապես ոչ, բայց դա վերաբերում է մեզ։ Մենք չենք կարող Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել այն ժամանակ, երբ նրանք «տարածքային պահանջներ ունեն մեր նկատմամբ»։