Վաղը կշարունակվեն Սամվել Վարդանյանի վերաբերյալ «ավտոբուսի գործով» նախնական դատալսումները. Մելիքյան
Վաղը՝ հունիսի 7-ին ժամը 14:30-ին, Երևան քաղաքի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում (հասցե՝ Նազարբեկյան 40) կշարունակվեն Սամվել Վարդանյանի վերաբերյալ «ավտոբուսի գործով» նախնական դատալսումները։ Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվելու է նաև խափանման միջոցի հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Սամվելը Վարդանյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու համար՝ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի հետ կապված։