Ռուսաստանը զորավարժություններ կանցկացնի Կարիբյան ծովում
Ռուսական ռազմանավերն ու ինքնաթիռները մեկնել են Կարիբյան ավազան՝ զորավարժությունների՝ հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին։ Ռուսական ուժերի ժամանումն այդ տարածաշրջան սպասվում է առաջիկա շաբաթներին: Ըստ AP-ի զրուցակիցների՝ այս գործողությունը Ռուսաստանի ուժի ցուցադրումն է Արևմուտքի հետ հարաբերություններում աճող լարվածության ֆոնին՝ կապված Ուկրաինային գործընկերների աջակցության հետ:
Ըստ լրատվական գործակալության, Ռուսաստանի խնդիրներից մեկն է ցույց տալը, որ այն դարձյալ հզոր է, նույնիսկ ուկրաինական բանակի հարվածների հետևանքով մի քանի նավի կորստից հետո էլ:
Ենթադրվում է, որ ռուսական նավերը կանգ կառնեն Կուբայում և Վենեսուելայում, իսկ մարտական պատրաստությունից հետո տարածաշրջանում կմնան մինչև ամռան ավարտը։ Աշնանը նավերը կարող են մասնակցել հերթական զորավարժություններին։