Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 30-հունիսի 5-ը:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մայիսի 30-հունիսի 4-ը, Շենգավիթում՝ մայիսի 31-ին և հունիսի 1-ին։
Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։