ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել Ոսկեպարում ականի պայթյունից վիրավորված զինծառայողի մասին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 6-ին՝ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը (ծնվ. 2000թ)։
Նարեկ Գարեգինյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Ներկայումս իրականացվում է վերջինիս տեղափոխումը Երևանի բուժհաստատություն։
Դեպքի հանգամանքները պարզվում են։