Ֆինլանդիան զորք չի ուղարկի Ուկրաինա․ Ալեքսանդր Ստուբը
Ֆինլանդիան պատրաստ է տարբեր միջոցներով օգնություն ցուցաբերել Ուկրաինային, սակայն չի պատրաստվում իր զինվորականներին ուղարկել այնտեղ:
Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Ստուբը։
«Ֆինլանդիան Ուկրաինա զորք տեղաբաշխելու պլաններ չունի», - ասել է Ստուբը Հելսինկիում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ստուբը նշել է, որ Ֆինլանդիայի իշխանությունները բանակցություններ են վարում դաշնակիցների հետ այն բանի շուրջ, թե էլ ինչպես կարելի է օգնել Կիևին, սակայն Ուկրաինայում Ֆինլանդիայի ռազմական ներկայության մասին խոսք չկա։
Նրա խոսքով՝ «երբ մենք դաշինքի մաս ենք կազմում, գործում ենք ոչ թե ինքնուրույն, այլ դաշինքի հետ միասին», իսկ ՆԱՏՕ-ն չի պլանավորում զորքեր ուղարկել Ուկրաինա։