Արցախի թեմի առաջնորդն առաջիկա օրերին հանդիպումներ է նախատեսում արցախահայության հետ
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն առաջիկա օրերին հանդիպումներ կունենա Արցախից բռնի տեղահանվածների հետ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Հունիսի 8-ին Սրբազանը հանդիպում կունենա Հրազդանում, հունիսի 10-ին՝ Աբովյանում, 17-ին՝ Արմավիրում, 18-ին՝ Վանաձորում, հունիսի 19-ին և 21-ին՝ Երևանում, հունիսի 22-ին՝ Չարենցավանում, ասվում է հաղորդագրության մեջ», – ասվում է հաղորդագրության մեջ։