Թուրքիա. Նախարարների ձերբակալված որդիներից 2-ը կալանավայրում են, 1-ն` ազատության մեջ
Ապօրինությունների և կաշառքի մեղադրանքով օրերս ձերբակալված 49 հոգանոց խմից 16 մարդու վերաբարյալ խափանման միջոցի վերաբերյալ որոշում է ընդունվել: Նշյալ 16 անձանց մասով, որոնց թվում են նաև Թուրքիայի ներքին գործերի որդին՝ Բարըշ Գուլերը, Էկոնոմիկայի նախարարի որդին՝ Քաան Չաղլայանը, Ժողովրդական բանկի գլխավոր տնօրեն Սուլեյման Ասլանը, և գործարար Ռշզա Սարաֆը, կալանավորվելով ուղարկվել են կալանավայր: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Թուրքական «Գազեթեվաթան» ինտերնետային լրատվականի հաղորդմամբ՝ քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդին՝ Աբդուլլահ Օղուզ Բայրաքթարը, գործարար Ալի Աղաօղլուն, Ֆաթիհի քաղաքապետ Մուստաֆա Դեմիրն էլ հայտնվել են բաց թողնվածների ցուցակում:
Լրատվականի տեղեկացմամբ՝ երեկ հարցաքննության նպատակով Ստամբուլի Արդարադատության պալատ են ընհանուր առմամբ 71 մարդ