Ռուսաստանում տրամվայների բախման հետևանքով կա զոհ, 90 վիրավոր (տեսանյութ)
ՌԴ Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Դմիտրի Անիսիմովը։
«Ցավոք սրտի, չնայած բժիշկների բոլոր ջանքերին, տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը մահացել է»,- գրել է նա։
Նա նշել է, որ մնացած հոսպիտալացված տուժածների վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Ամբուլատոր բուժման է տեղափոխվել 11 մարդ։
ՌԴ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ ընդհանուր առմամբ տուժել է 90 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, 78 տուժած տեղափոխվել է Կեմերովոյի երեք հիվանդանոց։
Մի քանի հիվանդ արդեն վիրահատվում են։
Վթարը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան Լոգովայա մայրուղու վրա։ Ռիա նովոստին գրում է, որ հարուցվել է քրեական գործ։