«Հյուսիս-հարավ»-ը կարող է դառնալ պահանջարկ ունեցող միջանցք․ Պուտին
«Հյուսիս-հարավ» ճանապարհը կարող է դառնալ պահանջարկ ունեցող միջազգային միջանցք, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինչ վերաբերում է «Հյուսիս-հարավ» ճանապարհին, ապա այն կարող է վերածվել շատ լավ, պահանջարկ ունեցող միջազգային միջանցքի, երբ բեռներն անմիջապես այստեղից՝ Պետերբուրգի այս նավահանգստից, կփոխադրվեն Ադրբեջանի եվրոպական ամբողջ հատվածով, հետո կտեղափոխվեն Իրան և դուրս կգան Պարսից ծոցի ափ»,- ասել է նա։