Իսրայելը պատրաստ է Լիբանանի հետ սահմանին լայնածավալ ռազմական գործողություններ սկսել. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական բանակը պատրաստ է լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել Լիբանանի հետ սահմանին, գրում է The Times of Israel-ը։
«Մենք պատրաստ ենք շատ հզոր գործողությունների հյուսիսում»,- նախազգուշացրել է նա իսրայելա-լիբանանյան սահմանային տարածք կատարած այցի ժամանակ:
Նեթանյահուն այդ հայտարարությունն արել է վերջին օրերին Լիբանանից «Հըզբոլլահի» զինյալների՝ իսրայելական տարածքների հրթիռակոծման ֆոնին։ Հունիսի 4-ին հաղորդվել էր, որ պարբերական հրետակոծություններից հետո Իսրայելի հյուսիսում հրդեհներ են բռնկվել, մասնավորապես՝ Կիրյաթ Շմոնա քաղաքում տներ են հրկիզվել։
«Եթե կարծում են, որ մենք ձեռքերս ծալած կնստենք, քանի դեռ մեզ վնաս են հասցնում, լուրջ սխալվում են»,- հավելել է Նեթանյահուն։