ՔՊ և ՌԱԿ ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին առնչվող հարցեր
Հունիսի 5-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը, Վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը և Վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել են Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Ղարաբյանի, Կենտրոնական վարչության փոխնախագահներ Ասադուր Դեվլեդյանի և Ալեքսան Կարադանայանի, Հանրապետական վարչության փոխնախագահ Կարեն Գագոյանի և ատենադպիր Րաֆֆի Բալյանի հետ։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, Հայաստանում իրականացվող սոցիալական ծրագրերին առնչվող, ինչպես նաև այլ հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կուսակցությունների միջև երկխոսությունը։