Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն գտնում է, որ իր դեմ մահափորձ կատարողը եղել է ոչ թե «միայնակ խելագար», այլ ընդդիմության ակտիվիստ։ Այդ մասին նա հայտարարել է մահափորձից հետո հղած առաջին տեսաուղերձում:
«Մայիսի 15-ին իմ քաղաքական հայացքների պատճառով սլովակ ընդդիմադիր ակտիվիստը փորձեց սպանել ինձ: Որևէ պատճառ չունեմ հավատալու, որ դա միայնակ խելագարի հարձակում էր»,- նշել է Ֆիցոն՝ հիշեցնելով, որ մահափորձից որոշ ժամանակ առաջ հայտարարել էր Սլովակիայի կառավարությունը ներկայացնող քաղաքական գործիչներից մեկի դեմ մահափորձի կազմակերպման հավանականության մասին:
Նա ընդգծել է, որ իր գլխավորած կառավարության դեմ տրամադրված լրատվամիջոցներն ու ոչ կառավարական կազմակերպությունները փորձելու են նվազեցնել միջադեպի նշանակությունը և հերքել կրակողի ու ընդդիմության միջև եղած կապը։