Ալեն Սիմոնյանը և Սլովենիայի խորհրդարանի հանձնաժողովի անդամներն անդրադարձել են անվտանգային իրավիճակին Հարավային Կովկասում և Եվրոպայում
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին աշխատանքային ճաշի շրջանակում հանդիպել է Սլովենիայի Հանրապետության խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների հետ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամ Լենա Նազարյանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների դեմ ներկայիս մարտահրավերների շուրջ, անդրադարձել անվտանգային իրավիճակին Հարավային Կովկասում և Եվրոպայում:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սլովենիայի Ազգային ժողովի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Պրեդրագ Բակովիչին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ընդգծել ծրագրի կարևորությունը տարածաշրջանում առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման հարցում:
Քննարկվել են Հայաստան-Սլովենիա երկկողմ փոխգործակցության ընդլայնման հեռանկարները, մասնավորապես` առևտրատնտեսական, մշակութային, կրթական և գիտական ոլորտներում: