Պատրաստ եմ ընդունել որպես Սրբազան, ոչ թե քաղաքական գործիչ. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պատրաստ է ընդունել Բագրատ Սրբազանին, եթե նա Սյունիք գնա որպես Սրբազան։
«Պատրաստ եմ ընդունել որպես Սրբազան, ոչ թե քաղաքական գործիչ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ղուկասյանն ասաց, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ մեծագույն հարգանք ունի։
«Բայց եթե խոսում եք ակցիայի մասին՝ պետք է հասնի պահը, նոր որոշենք»,- ասաց նա։