Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի երկրում «ուկրաինացում» թույլ չտան. Կոբախիձե
Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի երկրում «մայդան» ու «ուկրաինացում» թույլ չտան: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումը, որը կոչվում էր «մայդան», աղետալի հետևանքներ է առաջացրել երկրի համար։ Մեզ միշտ հիշեցնում են «մայդանը», ես ուզում եմ հիշեցնել, թե այն ինչ բերեց Ուկրաինային: Այն ժամանակ իշխանությունը դրսից էր նշանակվել այդ երկրում։ Սակայն մենք բոլորս լավ գիտենք, թե դրանից հետո ինչ կատարվեց Ուկրաինայում։ Մինչ այդ Ուկրաինան տարածքային ամբողջականությամբ և զարգացող տնտեսությամբ երկիր էր։ Այն ժամանակ Ուկրաինայի տնտեսությունը գրեթե 200 միլիարդ դոլար էր։ Այսօր երկիրը ավերված է, տնտեսությունը գտնվում է ծանր, աղետալի վիճակում», - նշել է նա։