Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ
Բուլղարիա կատարած աշխատանքային այցի, մասնավորապես «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հիշեցնենք, որ Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Բուլղարիա է մեկնել այսօր՝ հունիսի 5-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը Պլովդիվում այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես, մասնակցել ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, շրջել տաղավարներով, ծանոթացել ցուցանմուշներին։