Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ չլուծված հարցերի թիվը նվազել է․ Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ չլուծված հարցերի թիվը նվազել է։
Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մի քանի օր առաջ մենք Հայաստանից ստացանք նոր նախագիծ, պետք է ասեմ, որ համաձայնագրի նախագծի վերաբերյալ բաց հարցերը գնալով նվազում են, այսինքն՝ մենք դրական ենք գնահատում դինամիկան», - նշել է Բայրամովը։
Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և իր հերթին պատրաստ է ձեռնարկել հաջորդ անհրաժեշտ քայլերը։