Գերմանիայի Բավարիա երկրամասը հեղեղվել է անձրևների պատճառով
Գերմանական Բավարիա երկրամասի Պասաու քաղաքի կենտրոնը հեղեղվել է անձրևների հետևանքով․ քաղաքի մոտակայքում Դանուբ գետի ջրի մակարդակը գերազանցել է 9 մետրը՝ հայտնել են լրատվամիջոցները։
Ջրհեղեղների դեմ պայքարում են ամբողջ Բավարիայում, ինչպես նաև հարևան Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային երկրամասում: Պասաուում իրավիճակը հատկապես լարված է, քանի որ քաղաքը գտնվում է միանգամից երեք գետերի վրա՝ Դանուբ, Իննա և Իլց: Քայլեր են ձեռնարկվում շենքերը պաշտպանելու և վնասը նվազագույնի հասցնելու ուղղությամբ։ Փրկարարները տեղաշարժվում են մոտորանավակներով։ Շրջաններում, որտեղ ջրհեղեղներ են գրանցվել, խափանվել է նաև երկաթուղային հաղորդակցությունը։
Բավարիայի և Բադեն-Վյուրտեմբերգի շրջաններից տարհանվել է ավելի քան 3 հազար մարդ: Արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել Ռեգենսբուրգ քաղաքի իշխանությունները։ Բավարիայում ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար մոբիլիզացվել է արտակարգ ծառայությունների շուրջ 20 հազար աշխատակից: