Փաշինյանի հետ քննարկեցի Հարավային Կովկասում տարածաշրջանային դինամիկան, մեր երկրների երկկողմ հարաբերությունները. Ֆինլանդիայի նախագահ
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին։
«Լավ զրույց ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ քննարկեցինք Հարավային Կովկասում տարածաշրջանային դինամիկան, ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահությունը և մեր երկրների երկկողմ հարաբերությունները:
Մտքեր փոխանակեցինք նաև Շվեյցարիայում կայանալիք՝ Ուկրաինայում խաղաղության գագաթաժողովի վերաբերյալ»,- նշել է Ստուբը X-ի իր էջում։