Ուկրաինայում խաղաղությունը չի նշանակում, որ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղությունը չի նշանակում, որ այդ երկիրը կմիանա ՆԱՏՕ-ին։
TIME-ին տված հարցազրույցում լրագրողի այն հարցին, թե ինչպիսի՞ն կլինի Ուկրաինայում հակամարտության ավարտը և ինչպիսի՞ն կլինի այնտեղ խաղաղությունը, Ջո Բայդենը պատասխանել է, որ խաղաղության երաշխիքը կլինի այն, որ Ռուսաստանը երբեք չի օկուպացնի Ուկրաինան։
«Բայց դա չի նշանակում, որ նրանք ՆԱՏՕ-ի մաս են լինելու։ Սա նշանակում է, որ մենք նրանց հետ, ինչպես մյուս երկրների հետ, այնպիսի հարաբերություններ ունենք, որ զենք ենք մատակարարում, որպեսզի նրանք կարողանան ապագայում պաշտպանվել»,- նրա խոսքերն է մեջբերում BBC-ն։