Ադրբեջանը հիմա Խnջալnւից է խոսում՝ լրացուցիչ զիջումներ կորզելու համար, հետո պարտադրելու է որոշ մարդկանց հանձնել միջազգային դատարան կամ` իրենց. Արթուր Խաչատրյան
Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը Հայաստանի անվերապահ կապիտուլյացիան է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Ադրբեջանը բազմաթիվ անգամներ շեշտել է՝ խաղաղությունը պետք է հաստատվի ադրբեջանական պայմաններով: Խաղաղությունն իրենց համար Հայաստանը ստրկացնելու միջոց է»,- նշեց նա:
Արթուր Խաչատրյանը շեշտեց՝ առանց միջնորդ բանակցություններն Ադրբեջանի պահանջն է: Երրորդ կողմեր պետք է չխառնվեն:
Ադրբեջանի ախորժակը գնալով մեծանում է, հիմա Խոջալուի «ցեղասպանության» մասին է խոսում՝ լրացուցիչ զիջումներ կորզելու նպատակով»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Արթուր Խաչատրյանն ընգծեց՝ ՔՊ-ում իհարկե կուզեին, որ որևէ մեկը չհետևեր թշնամու հայտարարություններին, որպեսզի իրենք կարողանային շարունակ խաբել և թմբիրի մեջ պահել ժողովրդին:
«Այդ ամենն անել Perfect TV-ի ոճով՝ Փաշինյանն առյուծի նման մռնչաց և Ալիևը գնաց պամպերսը փոխելու: Իրականությունը լրիվ այլ է՝ Ադրբեջանը պարտադրելու է որոշ մարդկանց հանձնել միջազգային դատարան կամ իրենց հանձնել:
Այսօրվա իշխանությունները ցույց են տալիս, որ պատրաստ են գնալ ցանկացած զիջման իշխանություն պահելու համար»,- շեշտեց մեր զրուցակիցը: