Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով մայիսին իրականացվել է 59,9 մլն գործարք
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024թ. մայիս ամսվա ընթացքում իրականացվել է 59.9 մլն գործարք` 1 տրիլիոն 86.9 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 4.4 մլն գործարքով կամ 8.0%-ով, իսկ արժեքային` 118.9 մլրդ ՀՀ դրամով կամ 12.3%-ով:
Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: