ԱՄՆ-ն անցկացրել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում
Միացյալ Նահանգներն անցկացրել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում: Այս մասին հաղորդում է Կալիֆորնիայի Վանդենբերգ տիեզերական ուժերի ռազմակայանի հրամանատարությունը:
Արձակումն իրականացվել է ռազմակայանից, հունիսի 4-ին, ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան ափի ժամանակով ժամը 00:56-ին:
Ըստ հաղորդագրության՝ այս փորձնական արձակումն առօրյա և պարբերական միջոցառումների մի մասն է, որը կոչված է ցույց տալու, որ ԱՄՆ-ի միջուկային ուժերը հուսալի և արդյունավետ են 21-րդ դարի սպառնալիքները զսպելու համար: Դրա հետ մեկտեղ ընդգծվում է, որ փորձարկումն արձագանք չէ ընթացիկ համաշխարհային իրադարձություններին, և նման փորձարկումներ անցկացվել են արդեն ավելի քան 300 անգամ։
Տիեզերական ուժերի հրամանատարության տվյալներով՝ ԱՄՆ-ն հունիսի 6-ին կանցկացնի Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ևս մեկ փորձնական արձակում: