Քսենիա Սոբչակը նկարահանվել է բաց տեսարաններով ֆիլմում
Տոներից առաջ' դեկտեմբերի 28-ին, նոր ֆիլմ դուրս կգա Քսենիա Սոբչակի մասնակցությամբ: Այն կոչվում է «Роман с кокаином»: Ֆիլմը նկարահանվել է մի գրքի հիմման վրա, որն արգելված է եղել 90-ական թվականներին:
Ֆիլմի ռեժիսորը գենադի Սիդորովն է: Այն պատմում է սովորական ուսանողի մասին, ով իր կյանքն անցկացնում է գիշերային ակումբներում, սակայն նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ հանդիպում է մի կնոջ: Երջանկության սին պատկերացումները նրա կյանքը կործանում են:
Գլխավոր դերերում հանդես են գալիս Քսենիա Սոբչակը, Վլադիմիր Յագլիչը, Կիրիլ Պլետնևը, Գալինա Զվագինցևան և այլք: Ֆիլմի պրեմիերան կկայանա 2014 թվականի հունվարի 16-ին: