Դավութօղլուն ընդունել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն ընդունել է Կ.Պոլիսի պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին:Այս մասին գրում է ermenihaber-ը:
Թուրքական «Մարաս գյունդեմ» լրատվական կայքը հայտնում է, որ ընդունելությունը անցել է մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ: Ընդունելությունից հետո հանդիպումը շարունակվել է փակ դռների հետևում:
Նշվում է, որ արքեպիսկոպոս Աթեշյանը և արտգործնախարար Դավութօղլուին միմյանց հուշանվերներ են նվիրել: