Էրդողանը սպառնացել է ԱՄՆ դեսպանին
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն սկանդալային հայտարարությամբ ելույթ է ունեցել Թուրքիայում տեղի ունեցող կոռուպցիայի մասին: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az:
Թուրքակական կառավարական «Yeni Şafak» թերթին տված հարցազրույցի ժամանակ դեսպանը ասել է. «Մեր աչքի առջև տեղի է ունենում մի ամբողջ կայսրության փլուզում: Մենք նախկինում էլ էինք խնդրել Թուրքիայի իշխանություններին դադարեցնել «Halkbank»-ի կապերը Իրանի հետ, բայց մեզ ոչ ոք չլսեց»:
Ֆրենսիս Ռիկարդոնի խոսքերը ռումբի ազդեցություն ունեցան: Թուրքիայի վարչապետ հանդես է եկել պատասխան հայտարարությամբ:
«Եթե մենք ևս մեկ անգամ օտարերկրյա դեսպաններից լսենք նմանատիպ հայտարություն, ևս մեկ անգամ կզգանք, որ նրանք խառնվում են մեև երկրի ներքին գործերին, ապա նմանատիպ դեսպաններին դուրս կվռնդենք Թուրքիայի տարածքներից»,-ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողան: