Հինգ աշխատակից է մահացել Բաքվի նավաշինական գործարանում
Բաքվի «Զիխ» նավերի վերանորոգման և շինարարության գործարանում գազի արտահոսքից 5 աշխատակից է մահացել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հերթապահության ժամանակ Նամիգ Յոլչուևը նկատել է իր չորս գործընկերների բացակայությունը և գնացել է նրանց փնտրելու բալաստի պոմպակայանում, որտեղ նույնպես թունավորվել է։
Իրավապահները հայտնաբերվել են Թուրալ Սաֆարալիևի, Օրխան Շախբազովի, Նամիգ Յոլչուևի, Թեյուբ Աղաևի և Սամիդ Մամեդովի մարմինները։ Կատարվում է հետաքննություն։