Նիդերլանդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում Եվրամիության առաքելությանը
![](/timthumb.php?src=disc/03-06-24/074a8ca41133f7642a4626227471b1a4.jpg&w=450)
Նիդերլանդների ոստիկանության ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը:
«Ուրախ ենք այսօր Եղեգնաձորում ողջունելու Նիդերլանդների ոստիկանության ներկայացուցիչներին:
Մենք արդյունավետ քննարկում ունեցանք առաքելության մանդատի և տեղում գործունեության վերաբերյալ:
Շնորհակալություն առաքելության շարունակական աջակցության համար»,- նշված է առաքելության X-ի միկրոբլոգում: