Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 1-ին, ժամը 2.50-ի, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել 30-ամյա Հայկարամ Հ.-ն: Նա 2023 թ. մայիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: