Մհեր Գրիգորյանը մեկնել է Մինսկ
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, մեկնել է Մինսկ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հաղորդվում է, որ փոխվարչապետ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին ժամանել է Մինսկի մերձակայքում գտնվող «Գրեյթ Սթոուն» չին-բելառուսական արդյունաբերական պարկ, որտեղ անցկացվելու է խորհրդի նիստը։