Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 1-ին բաժին է ինքնակամ ներկայացել 35-ամյա Լևոն Մ.-ն: Նա ապրիլի 23-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Լևոն Մ.-ի ներկայանալու մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: