Մարիամ Գևորգյանը նշանակվել է Ուրուգվայում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահի հրամանագրով Մարիամ Գևորգյանը նշանակվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում ՀՀ դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Մարիամ Գևորգյանին նշանակել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոնտեվիդեո)»,-նշված է հրամանագրում։