Հայաստանը զգալիորեն կրճատել է իր մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին. Տասմագամբետով
Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Ալմաթիում կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։
«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը զգալիորեն կրճատել է իր մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն փոխգործակցության հիմնական մեխանիզմները շարունակում են գործել»,- ասել է Տասմագամբետովը։