Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի ապրիլի 19-ի, 29-ի, 30-ի, մայիսի 29-ի և 31-ի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Մասնավորապես՝
Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Մհեր Մկրտչյանը նշանակվել է Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնից։
Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալ Գուրգեն Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վահե Ռաֆայելյանը փոխադրվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:
Տաթևիկ Սարուխանյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից։
Արթուր Հեբոյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
Արսեն Եղիազարյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին։
Արմեն Սարգսյանը նշանակվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: