Բագրատ Սրբազանի եւ աջակիցների բողոքի ակցիան Քննչական կոմիտեի դիմաց․ Ուղիղ
Բագրատ Սրբազանի աջակիցները նրա առաջնորդությամբ հավաքվել են Երեւանի Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցու բակում: Այստեղից նրանք ուղեեւորվում են ՀՀ Քննչական կոմիտե, որտեղ արդեն ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված:
Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանը նույնն Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել էր. «Վաղը՝ հունիսի 3-ին` 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե: Կհավաքվենք Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցու բակում և ժամը 10:00-ին բարձրանանք Քննչական կոմիտե։ Մեր պահանջները ինչ են լինելու՝ կասեմ տեղում։ Կամ մեզ պատասխան կտան, կամ մենք ազատ կլինենք գործելու»:
Նա նաեւ հայտնել էր, որ առաջիկայում պլանավորում են գնալ Վանաձոր, Վարդենիս եւ Սյունիքի մարզ են ցանկանում այցելել:
Բագրատ Սրբազանը նաեւ հայտարարել էր, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կհայտարարեն մեծ հանրահավաքի մասին, որը տեղի է ունենալու անխուսափելիորեն։ «Այդ հանրահավաքը լինելու է այն կոնկրետ քայլերի դեպի հաղթանակ տանող կարևոր հանգրվանը»,-ասել էր նա: