Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան
Իրանի Կարմիր մահիկի մարդասիրական օգնությունը տեղափոխող բեռնատարները հատել են հայ-իրանական սահմանը: Այս մասին հայտնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունից:
«Իրանի Կարմիր մահիկը, լինելով Հայկական Կարմիր խաչի ընկերության գործընկեր, առաջարկել է աջակցություն Լոռու մարզի աղետից տուժած քաղաքացիներին»,- հայտնում են ընկերությունից։
Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն:
Բեռտնատարները Երևանում դիմավորելու են Իրանի դեսպանության և Կարմիր մահիկի ներկայացուցիչներն ու Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը։