Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու. Աբրահամյան
Մասիսի ու Աբովյանի ձերբակալվածների պահման վայրերում տեսակցեցի ոստիկանական տարաբնույթ սադրանքների հետևանքով անազատության մեջ հայտնված մեկ տասնյակից ավելի քաղաքացիների:
Շենգավիթ ԲԿ-ում հանդիպեցի ոստիկանական վայրագությունների հետևանքով հիվանդանոց տեղափոխված Աշոտ Հարությունյանին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Քաղաքական վերնախավին ծառայություն մատուցող բոլոր այն ինստիտուտները, ծառայողները, գործիչներն, անձինք, ովքեր չգիտեն` ասեմ, վերջում Նիկոլն անգամներով ավելի վատն անելու է ձեր հետ:
Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու է, քանի դեռ ուշ չէ` դուրս եկեք այդ ստորաքարշ պարտականությունների դաշտից»,- նշել է նա։