Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում Հայաստանը նվաճել է 5 ոսկե մեդալ
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ կայացել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի 5-րդ մրցաշարը, որին մասնակցում էին 110 մարզիկներ՝ 6 երկրից:
Մրցումները կազմակերպվել էին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ:
Մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 5 ոսկե մեդալ։
Հաղթողներ ճանաչվեցին՝ Կարեն Ասլանյանը (63կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Հայկ Մելիքյանը (72 կգ) և Վիգեն Նազարյանը (87 կգ):
Արծաթե մեդալակիրներ դարձան Գևորգ Ղարիբյանը և Շանթ Խաչատրյանը։