Բռնցքամարտի Հայաստանի «Ոսկե ձեռնոց» մրցաշարում Ալավերդին երեկ չեմպիոն և փոխչեմպիոն է տվել. Արեն Մկրտչյան
Բռնցքամարտի Հայաստանի «Ոսկե ձեռնոց» մրցաշարում Ալավերդին երեկ չեմպիոն և փոխչեմպիոն է տվել։ Այս մասին հայտնել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Խորհրդանշական է, որ չեմպիոնը՝ Նաիրին, և փոխչեմպիոնը՝ Արենը, Սանահին կայարան թաղամասի արգելափակված հատվածից են։
Շնորհավորում եմ տղաներին և շնորհակալություն հայտնում մարզչին»,- գրել է պատգամավորը Ֆեյսբուքի էջում: