Աշոտ Հարությունյանի նկատմամբ հանցագործաբար բիրտ ուժ է կիրառվում․ Արսեն Բաբայանը տեսանյութ է տարածել
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել է․
«Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես սկսվեց ամեն բան։ Քաղաքացիները հանգիստ կանգնած են, խաղաղ հավաք են իրականացնում։ Շրջանակում Աշոտ Հարությունյանն է, ով թիկունքով կանգնած է ոստիկաններին և հանկարծ հետևից վայրենություն է սկսվում և պարոն Հարությունյանի նկատմամբ հանցագործաբար բիրտ ուժ է կիրառվում։ Այնուհետև սլաքով երևում է այդ ոստիկանական վայրենության պատճառը` ոստիկանապետի հրահանգները։
Աշոտ Հարությունյանին ձերբակալել են ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և այդպիսով զանգվածային անկարգությանը մասնակցելու կասկածանքով»։