Վլադիմիր Պուտինը ցավակցել է Արթուր Չիլինգարովի ընտանիքի անդամներին
Ռուսաստանի նաախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է հայազգի մեծանուն գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովի ընտանիքին՝ նրա մահվան կապակցությամբ։
«Վլադիմիր Պուտինը խորին ցավակցություն է հայտնել Չիլինգարովի մահվան կապակցությամբ։ Նրանք իսկապես երկար տարիներ ընկերներ են եղել և շատ լավ ճանաչում էին միմյանց։ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի հերոսի ընտանիքին և հարազատներին»,- հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։