Շարժման մասնակիցների բոլոր մեքենաները դուրս հանվեցին Գյումրու ՃՈ տուգանային հրապարակից
Պատգամավորների և ոստիկանության բանակցություներից հետո բոլոր մեքենաները դուրս եկան Գյումրու ՃՈ տուգանային հրապարակից։ Այս մասին հայտնում են «Տավուշ հանուն հայրենիքի» շարժումից։
Հիշեցնենք, որ ոստիկանությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների մեքենաները, որոնք այսօր Երևանից Գյումրի էին գնացել ավտոերթով, առանց պատճառի տեղափոխել էին Գյումրու ՃՈ Հատուկ պահպանվող տարածք։