Արայիկ Հարությունյանը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման նպատակով այցելել է Ջերմուկ
Հունիսի 1-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման նպատակով գործկոմի անդամների հետ այցելել է քաղաք Ջերմուկ, որտեղ 2025 թվականի փետրվարին կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը: Այդ մասին տեղեկանում ենք Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքի էջից։
«Շրջայց ենք կատարել քաղաքի տարածքում, ցույց ենք տվել Համահայկական խաղերի անցկացման վայրերը, մասնավորապես՝ բացման վայրը, դահուկավազքուղին և այլն:
Քննարկել ենք առաջիկա անելիքների, ծրագրերի իրականացման և խաղերի անցկացման հետ կապված հարցեր: Մտքեր են փոխանակվել նախապատրաստական այլ հարցերի շուրջ»,- նշված է գրառման մեջ։