Արեգակի վրա երկու հզոր բռնկում է տեղի ունեցել
Երկու ուժեղ, բայց ոչ ռեկորդային բռնկում է տեղի ունեցել Արեգակի մակերևույթի վրա։
Ռիա Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հաղորդում են ՌԴ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիան և ՌԴ ԳԱԱ արեգակնա-երկրային ֆիզիկայի ինստիտուտը:
«Անցած կես օրվա ընթացքում գրանցվել է X մակարդակի երկու նոր բռնկում: Երկու բռնկումներն էլ X միավորի ստորին սահմանում էին»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Լաբորատորիայում նշել են, որ երկու իրադարձությունն էլ, ներկայիս չափանիշներով, առանձնապես նշանակալի չեն:
Միևնույն ժամանակ, գիտնականները նշում են, որ բռնկման հատվածում էներգիան համառորեն չի ցանկանում ավարտվել, և բռնկումների հատվածն ավելի ու ավելի է մոտենում Արև-Երկիր գծին։