Ստալինգրադ ռազմադրաման դուրս մնաց Օսկարի համար պայքարից
Ռուս նշանավոր ռեժիսոր Պյոտր Բոլդարչուկի «Ստալինգրադ» ռազմադրաման դուրս է մնացել Օսկարի համար պայքարից: Ավելացնենք, որ այն պայքարում էր օտարալեզու լավագույն ֆիլմ անվանակարգում ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր հավակնորդների ցանկում ընդգրկվելու համար:Սակայն մրցանակաբաշխության պաշտոնական կայքէջում ներկայացված տեղեկատվության համաձայն դուրս է մնացել ցանկից: Նշված անվանացանկում շարունակելու են պայքարել այլ 9 ֆիլմեր՝ ներկայացված տարբեր երկրներից՝ Չինաստանից, Բելգիայից, Նորվեգիայից, Գերմանիայից և այլ վայրերից: