ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը հոգևորականի զգեստն անվանել «դերյա» ու հայհոյել է. Թովմաս Առաքելյան
Գյումրու Թատերական հրապարակում այսօր՝ հունիսի 1-ին, ժամը 14:00-ին նախատեսված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ, որի ժամանակ ելույթ պետք է ունենար նաև Տավուշի թեմի «ՏաLույս» երգչախումբը:
Համերգին ներկա էին գտնվելու նաև Սրբազան շարժման ներկայացուցիչները՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ։ Սակայն համերգի ժամը փոխվել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի պահանջով։ «ՏաԼույս» երգչախմբի գեղարվեստական ղեկավարին է նա զանգահարել և պահանջել, որ ավելի շուտ ելույթ ունենան՝ իր զանգից կես ժամ հետո։ Երեխաները սակայն պատրաստ չեն եղել։ Մինչ Բագրատ սրբազանը հասել է Գյումրի, բեմն արդեն հավաքել էին։ Ըստ երևույթին, դա արվել է այն նպատակով, որ այդ բեմից Բագրատ սրբազանը ելույթ չունենա ժամը 18։00-ի հանրահավաքին։
Հիշեցնենք, որ Սարդարապատում Նիկոլ Փաշինյանի համար հավաքվել էր բեմ՝ մայիսի 28-ին, սակայն այնտեղ ելույթ ունեցավ Բագրատ սրբազանը, իսկ առավոտյան այդ ժամին Փաշինյանը հրաժարվեց Սարդարապատ գնալ։
Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը նշում է, որ իր հետ չափազանց կոպիտ և մարդուն ոչ վայել է խոսել փոխնախարարը, հոգևորականի հագուստը համարել է դեյրա։ Այնուհետև խնդրել է մոտենալ ականջին բան ասելու և հայհոյել է։