Դավիթ Չալոյանը բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թաիլանդում ընթացող մրցաշարի 1/8 եզրափակիչում գերծանր քաշային Դավիթ Չալոյանը 5:0 հաշվով հաղթանակ տարավ Իրանի ներկայացուցիչ Ռուզբե Սաֆարիի նկատմամբ։ Չալոյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ և ևս մեկ հաղթանակի դեպքում կնվաճի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Այդ մենամարտը նախատեսված է հունիսի 2-ին:
Հայաստանի հավաքականից օլիմպիական վարկանիշային մրցաշարում պայքարը շարունակում են նաև Ռաֆայել Հովհաննիսյանը և Անի Հովսեփյանը։