Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա
Անհայտ անձինք հարձակվել են Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» կենտրոնական գրասենյակի վրա:
Այս մասին հայտնում է Sputnik Georgian–ն՝ հղում կատարելով կուսակցության մամուլի ծառայությանը:
Հարձակումը տեղի է ունեցել գիշերը։ Անհայտ անձինք մահակներով ջարդել են ապակիները, վնասել տեխնիկան։
Կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ հարձակմանը մասնակցել է մոտ 100 մարդ։ Նրանք նաև կուսակցականներին սպառնացել են բռնությամբ։